16.04.2013|
14:13
Հայ և պարսիկ ժողովուրդների դարավոր հարևանությունը, ինչպես և կարելի էր ենթադրել, հարթ չի եղել իր ընթացքի տարբեր շրջափուլերում: Քաղաքական, կրոնական, տնտեսական բազում խոչընդոտներ խաթարել են կողք կողքի ապրող հինավուրց մեր ազգերի խաղաղ գոյությունը: Ասվածի ամենախոսուն արտահայտությունը 5-րդ դարից մեզ ժառանգված պատմիչ Եղիշեի և դրան նորօրյա շունչ հաղորդած Դերենիկ Դեմիրճյանի Վարդանանց պատմությունն է` Ավարայրի հերոսական ճակատամարտով: Սակայն ժամանակն իր անկասելի ընթացքի մեջ է, և մարդիկ, ազգությունները կամա-ակամա տրվում են այդ ընթացքին, փոխում իրենք իրենց ու ժամանակը: